ԳԳոհար Սարգսյան

Գործարկվել է ավտոմոբիլային տրանսպորտի ինտենսիվությունը չափող ևս երկու հաշվիչ. Ճանապարհային դեպարտամենտ

Գործարկվել է ավտոմոբիլային տրանսպորտի ինտենսիվությունը չափող ևս երկու հաշվիչ.  Ճանապարհային դեպարտամենտ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ ավտոմոբիլային տրանսպորտի ինտենսիվությունը չափող ևս երկու առցանց աշխատող հաշվիչներ են տեղադրվել ՀՀ միջպետական ճանապարհներին։

Երթևեկության ինտենսիվությունն այսուհետև կչափվի նաև Մ-2‚ Երևան-Երասխ- Գորիս-Մեղրի-Իրանի Իսլամական Հանրապետության սահման ավտոճանապարհի 12-րդ կմ-ում (չհասած Մասիսի տրանսպորտային հանգույց) տեղադրված հաշվիչներով։

Առցանց աշխատող հաշվիչներ են գործում ՀՀ 6 միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների (Մ-2, Մ-3, Մ-4, Մ-5‚ Մ-6‚ Մ-7) 7 կետերում։ Այսպիսով՝ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գույքագրման և ծրագրերի մշակման բաժինը ճանապարհների երթևեկության ինտենսիվության վերաբերյալ տեղեկատվություն կստանա ՀՀ 6 միջպետական ճանապարհների 7 տեղամասերից։

Հիմնադրամից նաև տեղեկացնում են, որ ավտոճանապարհների ինտենսիվության ցուցանիշները պահպանվում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տվյալների բազայում։ Դրանք անհրաժեշտ են HDM-4 տնտեսագիտական վերլուծական մոդելով մշակվող կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի, ինչպես նաև հիմնանորոգվող և նոր կառուցվող ճանապարհահատվածների նախագծանախահաշվային փաստաթղթերը կազմելու համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում