ՄՄարիամ Մխիթարյան

Ադրբեջանը չի ապահովում հայերի դատարկ տների, նրանց ունեցվածքի, նույնիսկ՝ մանկական խաղալիքների պահպանությունը. Մարուքյան

Ադրբեջանը չի ապահովում հայերի դատարկ տների, նրանց ունեցվածքի, նույնիսկ՝ մանկական խաղալիքների պահպանությունը. Մարուքյան

Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է ադրբեջանցիների շարունակվող վայրագություններին արդեն իրենց բնակավայրերը լքած ԼՂ բնակիչների տներում:

«Լեռնային Ղարաբաղի ժողովրդին 10 ամիս շրջափակման մեջ պահելուց հետո Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին ռազմական հարձակում սկսեց Լեռնային Ղարաբաղի դեմ՝ ամբողջ տարածքում իրականացնելով հայերի էթնիկ զտումներ:

Ահա թե ինչ են անում ադրբեջանցիները հայերի լքված տների հետ: Քանի դեռ միջազգային հանրությունը շարունակում էր պնդել, որ Ադրբեջանը պարտավոր է երաշխավորել հայերի իրավունքներն ու անվտանգությունը, Ադրբեջանը պատասխանում էր, որ իրենք անպայման կապահովեն այդ ամենը։

Պարզվում է, սակայն, որ Ադրբեջանը չի ապահովում հայերի դատարկ տների, այդ տներում նրանց ունեցվածքի, նույնիսկ՝ մանկական խաղալիքների պահպանումը։ Այդուհանդերձ, այդ վայրագությունը ոչ մի պատժամիջոց կամ դատապարտում չի ստանում նույն միջազգային հանրության կողմից»,- գրել է Մարուքյանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում