ԱԱնժելիկա Ժամհարյան

Քննարկվել են ԵԱՏՄ պայմանագրով նախատեսված գնումների կանոնների վերանայմանն առնչվող հարցեր

Քննարկվել են ԵԱՏՄ պայմանագրով նախատեսված գնումների կանոնների վերանայմանն առնչվող հարցեր

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման կոլեգիայի անդամ-նախարար Բախիտ Սուլթանովի գլխավորած պատվիրակությանը:

 

Նախարար Հովհաննիսյանը, ողջունելով հյուրերին, կարևորել է Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների միջև համագործակցության ու առևտրատնտեսական կապերի ընդլայնման ուղղությամբ տարվող աշխատանքները, մասնավորապես՝ ԵԱՏՄ պայմանագրի դրույթների կիրարկման ապահովման տեսանկյունից: Այս մասին տեղեկացրին ֆինանսների նախարարությունից:

 

«Հանդիպման ընթացքում, ի թիվս այլնի, անդրադարձ է կատարվել նաև ԵԱՏՄ պայմանագրով նախատեսված գնումների կանոնների վերանայման, ինչպես նաև գնման ընթացակարգերին անդամ երկրների սուբյեկտների մասնակցության խոչընդոտների վերացմանն առնչվող հարցերի:

 

Նախարար Սուլթանովը բարձր է գնահատել գնումների ոլորտում անդամ երկրների միջև համագործակցության շրջանակներում հայկական կողմի ցուցաբերած ակտիվությունը, կառուցողական մոտեցումներն ու նախաձեռնողականությունը:

 

Վահե Հովհաննիսյանն ընդգծել է հայկական կողմի հետաքրքրվածությունը Ղազախստանի էլեկտրոնային գնումների համակարգին ծանոթանալու հարցում:

 

Կողմերը պատրաստակամություն են հայտնել հետագայում ևս շարունակել ջանքերը համագործակցության զարգացման և ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում