ԼԼիլիթ Ասատրյան

Դեսպան Մակունցը սենատոր Ֆեթերմանի հետ քննարկել է Հայաստանի և տարածաշրջանային անվտանգության առկա մարտահրավերները

Դեսպան Մակունցը սենատոր Ֆեթերմանի հետ քննարկել է Հայաստանի և տարածաշրջանային անվտանգության առկա մարտահրավերները

Ս․թ. նոյեմբերի 2-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպել է ԱՄՆ սենատոր Ջոն Ֆեթերմանի հետ (Փենսիլվանիա, դեմոկրատ)։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և տարածաշրջանային անվտանգության առկա մարտահրավերները և դրանց հաղթահարման գործում ԱՄՆ դերակատարությունը։

Դեսպանը ներկայացրել է այն հիմնարար սկզբունքները, որոնց վրա պետք է խարսխվի տարածաշրջանի խաղաղությունը։ Ընդգծվել է ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հանդեպ որևէ սպառնալիքի անթույլատրելիությունը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում