ԼԼիլիթ Ասատրյան

Էստոնական կողմին է ներկայացվել ԼՂ-ի ավելի քան 100 հազար բնակչի բռնի տեղահանության հետևանքով ստեղծված իրավիճակը

Էստոնական կողմին է ներկայացվել ԼՂ-ի ավելի քան 100 հազար բնակչի բռնի տեղահանության հետևանքով ստեղծված իրավիճակը

Նոյեմբերի 2-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Էստոնիայի խորհրդարանի Էստոնիա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Մատի Ռայդմայի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, նախարարի տեղակալը ողջունել է Էստոնիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակության այցը Հայաստան, կարևորել միջխորհրդարանական երկխոսությունը և հույս հայտնել, որ Էստոնացի խորհրդականների այցը կնպաստի երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցության ընդլայնմանը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքին, հայ-էստոնական երկկողմ օրակարգին, ինչպես նաև ՀՀ-ԵՄ փոխգործակցությանը վերաբերող հարցերի:

Պարույր Հովհաննիսյանն էստոնական կողմին ներկայացրել է Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետևանքով Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100 հազար բնակչի բռնի տեղահանության հետևանքով ստեղծված իրավիճակը: Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել հումանիտար աջակցություն ցուցաբերելու՝ Էստոնիայի կառավարության որոշման համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում