ՎՎարդուհի Հարությունյան

Իսրայելի բանակը Գազայի հատվածի հյուսիսային մասում ճեղքել է ՀԱՄԱՍ-ի պաշտպանական գիծը

Իսրայելի բանակը Գազայի հատվածի հյուսիսային մասում ճեղքել է ՀԱՄԱՍ-ի պաշտպանական գիծը

Իսրայելի կողմից Գազայի հատվածի ռմբակոծությունը շարունակվել է գիշերվա ընթացքում և առավոտյան: ՑԱԽԱԼ-ը Գազայի հատվածի հյուսիսային մասում ճեղքել է ՀԱՄԱՍ-ի պաշտպանական գիծը՝ հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին։

Իսրայելական կողմը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի հարձակման հետևանքով սպանվել է ավելի քան 1400 մարդ՝ հիմնականում խաղաղ բնակիչներ, և ավելի քան 200-ը պատանդ են վերցվել։

Գազայի առողջապահության նախարարությունից էլ հայտնել են, որ հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 8796 պաղեստինցի, այդ թվում՝ 3648 երեխա: Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման տվյալով՝ Ջաբալիայի փախստականների ճամբարին հոկտեմբերի 31-ին և նոյեմբերի 1-ին իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 195 մարդ է զոհվել. 12 մարդ անհետ կորած է, 777 մարդ վիրավոր է։

Իսրայելը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը հրամանատարական կենտրոնները տեղակայել է քաղաքացիական շենքերում՝ վտանգի ենթարկելով խաղաղ բնակիչներին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում