ԱԱնժելիկա Ժամհարյան

Խնամքի կենտրոնի բուժքույրը գողացել է ԼՂ-ից տեղահանված 86-ամյա կնոջ կենսաթոշակային քարտը և կանխիկացրել գումարը

Խնամքի կենտրոնի բուժքույրը գողացել է ԼՂ-ից տեղահանված 86-ամյա կնոջ կենսաթոշակային քարտը և կանխիկացրել գումարը

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 26-ին ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ կորել է տարեցների խնամքի կենտրոններից մեկում բնակվող, Լեռնային

Ղարաբաղից բռնի տեղահանված 86-ամյա կնոջ կենսաթոշակային քարտը, իսկ հոկտեմբերի 25-ին նշված քարտից կանխիկացվել է 100 000 դրամ:

 

Դեպքի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

 

«Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունը կատարել է խնամքի կենտրոնի բուժքույրը: Երևանցի 34-ամյա կինը հոկտեմբերի 31-ին հայտնաբերվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին, որտեղ տվել է խոստովանական ցուցմունք:
 

Գողոնը մասամբ հայտնաբերվել է»,- ասված է հաղորդագրության մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում