ԱԱրսեն Մկրտչյան

Մարկուս Ռիտերը Վահագն Խաչատուրյանին մանրամասներ է ներկայացրել մշտադիտարկման գործընթացի վերաբերյալ

Մարկուս Ռիտերը Վահագն Խաչատուրյանին մանրամասներ է ներկայացրել մշտադիտարկման գործընթացի վերաբերյալ

Հանրապետության նախագահի աշխատակազմի գրասենյակից հայտնում են՝ Վահագն Խաչատուրյանը եռօրյա այցով մեկնել է Սյունիքի մարզ: Եղեգնաձորում նախագահը այցելել է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության նորաբաց գրասենյակ։

Առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը, ողջունելով նախագահին, շնորհակալություն է հայտնել այցելության համար։ «Հայաստանը շատ բարձր է գնահատում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության գործունեությունը»,- պատասխան ողջույնի խոսքում նշել է նախագահ Խաչատուրյանը։

Մարկուս Ռիտերի և Հայաստանում ԵՄ արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի ուղեկցությամբ նախագահը շրջայց է կատարել գրասենյակում, ծանոթացել դիտորդական առաքելության գործունեության հիմնական ուղղություններին։

Հանդիպման ընթացքում Մարկուս Ռիտերը նախագահ Վահագն Խաչատուրյանին մանրամասներ է ներկայացրել մշտադիտարկման գործընթացի և հիմնական կետերի վերաբերյալ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում