ԱԱրսեն Մկրտչյան

Հումանիտար ականազերծման կենտրոնի մասնագետները հոկտեմբերին Վայոց ձորում մաքրել են 15 354 քմ աղտոտված տարածք

Հումանիտար ականազերծման կենտրոնի մասնագետները հոկտեմբերին Վայոց ձորում մաքրել են 15 354 քմ աղտոտված տարածք

Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի մասնագետները հոկտեմբեր ամսին ՀՀ Վայոց ձորի մարզի Կեչուտ բնակավայրում իրականացրել են մարտական գործողությունների հետևանքով աղտոտված տարածքի մաքրման աշխատանքներ։ Մաքրվել է 15 354 քմ տարածք, հայտնաբերվել է՝ 5 միավոր КОБЭ M-095 տեսակի կասետային ենթազինամթերք։ Հայտնաբերված ենթազինամթերքը ոչնչացվել է։

Հոկտեմբերին ՀԱՓԿ ականազերծման խումբը, համագործակցելով Սյունիքի մարզի տեղական ինքնակառավարման մարմինների և փրկարար ծառայության հետ, ստացված տեղեկատվության համաձայն, Տեղ գյուղում իրականացրել է չպայթած զինամթերքի հայտնաբերման և նույնականացման աշխատանքներ՝ հայտնաբերվել է՝ 2 միավոր 122 մմ, մեկական 125 մմ և 152 մմ չպայթած արկեր։ Հայտնաբերված զինամթերքը ոչնչացվել է։

Հոկտեմբերին ՀԱՓԿ մասնագետներն Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Քուչակ բնակավայրում տեղազննման աշխատանքներ իրականացնելու արդյունքում հայտնաբերել են 1 միավոր ПГ-7 հակատանկային նռնակ և 4 միավոր ВОГ-25 բեկորային նռնակ։ Հայտնաբերված զինամթերքը ոչնչացվել է։

Հոկտեմբերին ՀԱՓԿ մասնագետները Սյունիքի մարզի Մեղրի համայնքում և Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքում իրականացրել են պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման դասընթացներ։ Դպրոցների երեխաները, ուսուցչական կազմը, ինչպես նաև համայնքի բնակիչներն իրազեկվել են ականների և չպայթած զինամթերքի վտանգի, ուսուցանվել անվտանգ վարքագծի կանոնների պահպանման մասին։ Հոկտեմբեր ամսվա ընթացքում ընդհանուր իրազեկվել է 378 քաղաքացի։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում