ԼԼիլիթ Ասատրյան

ՎԶԵԲ գործընկերները ՀՀ ֆինանսների նախարարին տեղեկացրել են ԼՂ-ից բռնի տեղահանված հայ բնակչությանը աջակցելու պատրաստակամության մասին

ՎԶԵԲ գործընկերները ՀՀ ֆինանսների նախարարին տեղեկացրել են ԼՂ-ից բռնի տեղահանված հայ բնակչությանը աջակցելու պատրաստակամության մասին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Կովկասի տարածաշրջանային տնօրեն Ալկիս Բրիենիոս Դրակինոսին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՎԶԵԲ Երևանի գրասենյակի ղեկավար Ջորջ Ախալկացին:

 
Հնարավոր է սա 3 people նկարն է
 

Ինչպես հայտնում են ֆինանսների նախարարությունից, նախարար Հովհաննիսյանը, ողջունելով հյուրերին, իր խոսքում կարևորել է Հայաստանի համար առանցքային նշանակություն ունեցող ենթակառուցվածքային ոլորտներում ՎԶԵԲ-ի հետ իրականացվող ծրագրերը:

 
Հնարավոր է սա 3 people նկարն է

 

ՎԶԵԲ գործընկերները տեղեկացրել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայ բնակչությանը աջակցության պատրաստակամության մասին: Նաև նշվել է, որ քննարկվող աջակցությունը հիմնականում կարող է ուղղվել ՓՄՁ ոլորտին և բիզնես գործունեությամբ զբաղվել ցանկացող շրջանակներին, ինչպես նաև տեղահանվածների որոշ սոցիալական խնդիրների լուծմանը:

 

Նախարարը շնորհակալություն է հայտնել ՎԶԵԲ-ի պատրաստակամության համար և կարևորել նախատեսվող աջակցության նպատակայնությունն ու անհրաժեշտ կարիքների գնահատումն ու վերհանումը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում