ԼԼիլիթ Ասատրյան

Իրանցի գործընկերների հետ քննարկվել են աշխատանքի և զբաղվածության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Իրանցի գործընկերների հետ քննարկվել են աշխատանքի և զբաղվածության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Իրանի Իսլամական Հանրապետություն (ԻԻՀ) կատարած աշխատանքային այցի շրջանակում՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը Թեհրանում մասնակցել է Իրանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցության զարգացման վերաբերյալ համաժողովին։

 
Հնարավոր է սա 9 մարդ, նորությունների բաժին and տեքստ նկարն է
 

Ինչպես հայտնում են ԱՍՀ նախարարությունից, հայկական պատվիրակության կազմում եղել են շուրջ 15 բիզնես-ներկայացուցիչներ, որոնք միջոցառման շրջանակում իրանցի գործընկերների հետ դիտարկել են հետագա համագործակցության զարգացման ուղղություններն ու հնարավորությունները։

 
Հնարավոր է սա 7 մարդ and ամբիոն նկարն է

 

Համաժողովի ընթացքում ելույթներով հանդես են եկել ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը, ԻԻՀ կոոպերացիայի, աշխատանքի և սոցիալական բարեկեցության նախարարի տեղակալ Ալի Ռեզա Ասկարիան և այլք: Քննարկվել են աշխատանքի և զբաղվածության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում՝ աշխատաշուկայի զարգացման վերաբերյալ։
 
Հնարավոր է սա 4 մարդ and նորությունների բաժին նկարն է
 

Իր ելույթում նախարար Մկրտչյանը բարձր է գնահատել Իրանի Իսլամական Հանրապետության հետ ձևավորված բարեկամական հարաբերությունների դերը և վստահություն հայտնել, որ հետագա համագործակցությունը ևս կշարունակի ակտիվորեն զարգանալ՝ ելնելով երկու երկրների և ժողովուրդների լավագույն շահից։

 

Միջոցառման շրջանակում կողմերի մասնակցությամբ ձևավորվել են աշխատանքային խմբեր՝ համագործակցության հետագա ընթացքի հստակեցման նպատակով։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում