Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը ցավակցական ուղերձում զորակցություն է հայտնել Ազնավուրի ընտանիքին, մերձավորներին և միացել աշխարհահռչակ շանսոնյեի հիշատակին մատուցվող հարգանքի տուրքին։ Ազնավուրի հրապարակում այս պահին էլ մոմավառությունը շարունակվում է։ Ծաղիկներ են խոնարհվում Մեծ հայի հիշատակին:










