ԱԱնժելիկա Ժամհարյան

Գրանցվել է 411 դեպք, որից 130-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

Գրանցվել է 411 դեպք, որից 130-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

Հոկտեմբերի 23-30-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 411 դեպք, որից 130-ը՝ արտակարգ:

 

ՆԳՆ փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ մասնավորապես՝ հրդեհի՝ 70, քարաթափման, երկրաշարժի, դիակի հայտնաբերման, դժբախտ պատահարի՝ 1-ական, որոնողափրկարարական, վայրի կենդանիների հարձակման՝ 2-ական, թունավորման՝ 5, կեղծ ահազանգի՝ 3, զինամթերքի հայտնաբերման՝ 3, ինքնասպանության փորձի՝ 10, օձի նկատման՝ 14, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 47, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 178, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 27, հրդեհի կեղծ կանչի՝ 23 և 23 այլ դեպքեր:

 

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 8 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 6 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 8 տրանսպորտային միջոց:

 

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 91, զոհվել՝ 11 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 6 մարդ:

 

Փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում