ԼԼիլիթ Ասատրյան

Հազվագյուտ սև անգղը տեղափոխվել է վերականգնողական կենտրոն. ԲԸՏՄ

Հազվագյուտ սև անգղը տեղափոխվել է վերականգնողական կենտրոն. ԲԸՏՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից հայտնում են, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի բնակավայրում նկատվել է հյուծված գիշատիչ թռչուն:

 

 

ԲԸՏՄ Գեղարքունիքի տեսուչները պարզել են, որ թռչունը հանդիսանում է ՀՀ Կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում ընդգրկված հազվագյուտ տեսակի սև անգղի առանձնյակ (լատ.՝Aegypius monachus), որն անմիջապես տեղափոխվել է Երևան՝ կենդանիների և թռչունների համար նախատեսված վերականգնողական կենտրոն:

 

Գիշատիչ թռչնի արտաքին զննությամբ վնասվածքներ չեն հայտնաբերվել, իրականացվում են լաբորատոր ախտորոշիչ հետազոտություններ և բուժում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում