ԼԼիլիթ Ասատրյան

Բյուրոկրատական անիմաստ ձգձգումները հավելյալ ռիսկեր են առաջացնում. քաղաքապետը հանձնարարեց հրատապ կարգով զբաղվել Երևանի մետրոպոլիտենի ֆինանսավորման նախագծով

Բյուրոկրատական անիմաստ ձգձգումները հավելյալ ռիսկեր են առաջացնում. քաղաքապետը հանձնարարեց հրատապ կարգով զբաղվել Երևանի մետրոպոլիտենի ֆինանսավորման նախագծով

Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանը հոկտեմբերի 30-ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց, որ դեռևս անհրաժեշտ ֆինանսավորումը չեն ստացել, նշեց` արդեն վեց-յոթ ամսից ավելի է` այս խնդիրը կա:

Նա պարզաբանեց` խոսքը 32 անվազույգերի և 4 կմ ռելսերի հետ կապված գումարների մասին է. մոտ 400 մլն է անհրաժեշտ անվազույգերի և 200 մլն` ռելսերի համար:

«Արդեն 4-5 անգամ ներկայացրել ենք, որ Կառավարությունը հաստատի նախագիծը: Դիտողությունները միայն ֆինանսների նախարարության կողմից են, տեղեկացրել են, որ այն հաշվարկել են 24 թվի բյուջեում»,- ասաց Սեդրակյանը:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, դիմելով փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանին, նշեց.

«Ունեցել ենք միջադեպ, բարեբախտաբար` առանց զոհերի, աշխատեք, որ նախագիծը սեղմ ժամկետներում ընդունվի, շատ վտանգավոր վիճակում ենք, բյուրոկրատական անիմաստ ձգձգումները հավելյալ ռիսկեր են առաջացնում: Եթե խոսքը հրատապության մասին է, այս ծրագիրն ամենահրատապներից մեկն է ՀՀ-ում»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում