ԼԼիլիթ Ասատրյան

Կապան-Տաթև ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, սահել ձորակը և կողաշրջվել. կա զոհ

Կապան-Տաթև ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, սահել ձորակը և կողաշրջվել. կա զոհ

Հոկտեմբերի 29-ին` ժամը 23:41-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթև-Կապան ավտոճանապարհին՝ Վերին Խոտանան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ և մեկ օպերատիվ խումբ: Պարզվել է,որ Կապան-Տաթև ավտոճանապարհի 47 կմ-ին «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Ա․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, մոտ 10 մ սահել դեպի մոտակա ձորակը և կողաշրջվել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և վարորդին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ մահացել է։

Ավտոմեքենան ուղղելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում