ԼԼիլիթ Ասատրյան

Այգեստան գյուղում մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրական սյանը․ սյունն ընկել է մեքենայի վրա

Այգեստան գյուղում մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրական սյանը․ սյունն ընկել է մեքենայի վրա

Հոկտեմբերի 28-ին` ժամը 19։26-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Այգեստան գյուղի կենտրոնական փողոցում՝ Բերդիկ գյուղի խաչմերուկին, տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Այգեստան գյուղի թիվ 36 տան մոտակայքում Nissan մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Գ․, ծնված 1990 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրական սյանը․ սյունն ընկել է ավտոմեքենայի վրա։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևորներ Լ․ Գ․-ն (ծնված 1997 թ․), Վ․ Ս․-ն (ծնված 1997 թ․) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից․ տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ։ Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան և մոտեցրել ավտոքարշակին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում