ԼԼիլիթ Ասատրյան

Երևանում բախվել են երեք ավտոմեքենաներ. կա տուժած

Երևանում բախվել են երեք ավտոմեքենաներ. կա տուժած

Հոկտեմբերի 28-ին` ժամը 06։35-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սլավիկ Չիլոյան և Ռիգայի փողոցների խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են Toyota (վարորդ՝ Ա․ Դ․, ծնված 1994 թ․), Mazda (վարորդ՝ Վ․ Գ․, ծնված 1997 թ․) և Opel (վարորդ՝ Ս․ Գ․) մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը Opel մակնիշի ավտոմեքենայի ուղևորը հոսպիտալացվել է։ Փրկարարները Ս․ Գ․-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են Toyota մակնիշի ավտոմեքենան և փակել Opel մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում