Ստեփանակերտցիները տոնում են քաղաքի օրը

Ստեփանակերտցիները տոնում են քաղաքի օրը

2007-ից ամեն հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը նշվում էր Ստեփանակերտի անվանակոչման օրը: Նույն օրը քաղաքի տոն էր նաև Երևանում. հայկական երկու պետությունների մայրաքաղաքները զուգահեռ էին նշում այդ օրը: Այս տարի Ստեփանակերտի ավագանու որոշմամբ մայրաքաղաքի օրը հստակ տեղափոխվեց սեպտեմբերի չորրորդ շաբաթ օր:

Տոնակատարությանը մասնակցելու էր գնացել նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Նրա խոսքով` Ստեփանակերտը ավանդույթներ դավանող ու իրական արժեքներ գնահատող քաղաք է:

Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հյուրերի ու բարձրաստիճան ղեկավարների ուղեկցությամբ շրջել է մայրաքաղաքով ու շնորհավորել ստեփանակերտցիներին նվիրական տոնի առթիվ: Արցախի ղեկավարի անունից ծաղկեպսակ է տեղադրվել Ստեփան Շահումյանի արձանին:

Տոնական միջոցառումների շարքում քաղաքային իշխանությունը նվեր էր պատրաստել Ստեփանակերտի փողոցներից մեկին` բարեկարգելով այն ու հուշարձան նվիրելով: Ստեփանակերտում տեղադրվել է նաև  խորհրդային պետական, ռազմական, քաղաքական գործիչ, գրականագետ Ալեքսանդր Մյասնիկյանի կիսանդրին:

Մանրամասները` տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում