ՄՄարիամ Մխիթարյան

Ներկայացուցիչների պալատի նախագահը հավանություն չի տվել Իսրայելին և Ուկրաինային տրամադրվող օգնությունը համատեղելուն

Ներկայացուցիչների պալատի նախագահը հավանություն չի տվել Իսրայելին և Ուկրաինային տրամադրվող օգնությունը համատեղելուն

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը Fox News-ին ասել է, որ Ուկրաինայի և Իսրայելի ֆինանսավորումը պետք է իրականացվի առանձին։

Նա հասկացրել է, որ չի պաշտպանի Ուկրաինային և Իսրայելին 106 միլիարդ դոլարի օգնության միասնական փաթեթ տրամադրելու՝ Սպիտակ տան առաջարկը, ասվում է լրատվամիջոցի հաղորդագրության մեջ:

Մայք Ջոնսոնն ընդգծել է, որ պետք է տարանջատել այդ հարցերը, քանի որ օրենսդիրները ցանկանում են ստանալ «հաշվետվություններ ծախսված գումարների մասին», ինչպես նաև տեղեկություններ Ուկրաինայի հետ կապված վարչակազմի ապագա ծրագրերի վերաբերյալ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում