ՄՄարիամ Մխիթարյան

ԵՄ-ն մտադիր է շարունակել միջնորդությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև. Շառլ Միշել

ԵՄ-ն մտադիր է շարունակել միջնորդությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև. Շառլ Միշել

Եվրոպական խորհուրդը հոկտեմբերի 26-27-ին Շառլ Միշելի նախագահությամբ կայացած նիստում բազմաթիվ հարցերի հետ քննարկել է նաև Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները: Նիստի ավարտին հրապարակվել է  խորհրդի եզրակացությունը տարբեր հարցերի վերաբերյալ: 

«Հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցով Եվրոպական խորհուրդն ընդգծել է իր շարունակական աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն ու երկարատև խաղաղության հաստատմանը՝ հիմնված ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության ճանաչման սկզբունքների վրա։ Եվրոպական խորհուրդն ընդգծում է Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության ապահովման կարևորությունը, ներառյալ՝ նրանց, ովքեր ցանկանում են վերադառնալ իրենց տները։ Այն աջակցում է բրյուսելյան կարգավորման գործընթացին, կողմերին կոչ է անում բարեխղճորեն մասնակցել դրան և այն ավարտին հասցնել մինչև այս տարվա վերջ:

Եվրոպական խորհուրդը նաև առաջարկում է բարձր ներկայացուցչին և հանձնաժողովին ներկայացնել տարբերակներ ԵՄ-Հայաստան հարաբերություններն իրենց բոլոր հարթություններում լավագույնս ամրապնդելու վերաբերյալ»,- նշված է փաստաթղթում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում