ԼԼուսինե Մուրադյան

Երախտագիտություն ենք հայտնում, որ Հունգարիան կարողացավ բանակցությունների արդյունքում 5 հայ ռազմագերի վերադարձնել Հայաստան

Երախտագիտություն ենք հայտնում, որ Հունգարիան կարողացավ բանակցությունների արդյունքում 5 հայ ռազմագերի վերադարձնել Հայաստան

Մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում այն բանի համար, որ Հունգարիային հաջողվեց ի վերջո բանակցությունների արդյունքում 5 հայ ռազմագերի վերադարձնել Հայաստանի Հանրապետություն: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ խոսքն ուղղելով հունգարացի իր գործընկերոջը:

Միրզոյանը նաև հիշեցրեց, որ Հունգարիան մասնակցություն է ունեցել ԼՂ-ից բռնի տեղահանված փախստականներին օգնություն տրամադրելու, ինչպես նաև պատրաստակամություն է հայտնել բուժման կարիք ունեցող, տրավմա ապրած երեխաներին հոգեբանական աջակցություն ցուցաբերելու գործում, այդ թվում՝ ամառային ճամբարների միջոցով: 

«Մենք սա կարևորում ենք և շնորհակալ ենք, և նույնպիսի վերաբերմունք ակնկալում ենք մշակութային ժառանգության հետ կապված»,- ասաց արտգործնախարարը:

Հիշեցնենք, որ 2022 թվականի հունվարին Հունգարիայի միջնորդությամբ Ադրբեջանից Հայաստան էր վերադարձել 5 գերի։ 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում