ԼԼիլիթ Ասատրյան

Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը հարձակում էր նախևառաջ պետականության, ինքնիշխանության դեմ. Ավինյան

Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը հարձակում էր նախևառաջ պետականության, ինքնիշխանության դեմ. Ավինյան

Այսօր լրանում է հոկտեմբերի 27-ի ոճրագործության 24-րդ տարելիցը:

Այդ ահաբեկչությունը ոչ միայն հարձակում էր Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանի, վարչապետ Վազգեն Սարգսյանի, պետական այլ պաշտոնյաների, այլ նախևառաջ պետության, պետականության, ինքնիշխանության, ժողովրդի կողմից ընտրված իշխանության դեմ: Այդ մասին ասված է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի Ֆեյսբուքի էջում:

 
«Այն պետությանը հասցված այնպիսի հարված էր, որի հետևանքները կրում ենք մինչ օրս: Հոկտեմբերի 27-ով հիմք դրվեց երկրում բռնի, հակասահմանադրական, ուժային մեթոդներով հարցեր լուծելու արատավոր երևույթին, ինչը էապես թուլացրեց պետության հիմքերը և կանգնեցրեց Հայաստանի զարգացման ընթացքը:
 

24 տարի շարունակ բոլորս հիշում ենք հանրապետության ամենածանր օրերից մեկը և որպեսզի հետագայում բացառենք նման գործողությունների կրկնությունը, մեր ամենօրյա աշխատանքով, սիրով և համերաշխությամբ, առողջ միջավայր ստեղծելով պիտի ամրացնենք, զարգացնենք մեր պետությունը»,- նշված է գրառման մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում