ԼԼուսինե Մուրադյան

Ֆրանսիայի պատվիրակությունը Փարաջանովի թանգարանում ներկա է եղել Zako անիմացիոն նախագծի շնորհանդեսին

Ֆրանսիայի  պատվիրակությունը Փարաջանովի թանգարանում ներկա է եղել  Zako անիմացիոն նախագծի շնորհանդեսին

Հայաստան այցի շրջանակում Ֆրանսիայի Հանրապետության մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակի գլխավորած պատվիրակությունն այցելել է Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարան։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Պատվիրակությանն ուղեկցել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Ներկա են եղել նաև նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը, Դանիել Դանիելյանը, Ալֆրեդ Քոչարյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Թանգարանում հյուրերը շրջայց են կատարել, ծանոթացել համաշխարհային հեղինակություն վայելող ֆիլմերի հեղինակ, կինոռեժիսոր, սցենարիստ, նկարիչ Սերգեյ Փարաջանովի հեղինակային ցուցանմուշներին, փարաջանովյան արվեստի ինքնատիպ միջավայրին:

Փարաջանովի թանգարանում հյուրերի համար «ՌեԱնիմանիա» փառատոնի շրջանակում տեղի է ունեցել Zako լիամետրաժ անիմացիոն կինոնախագծի շնորհանդեսը։ Ֆիլմը ստեղծվել է հայ-ֆրանսիական համագործակցությամբ։ Այն նվիրված է նկարիչ Սարգիս Մանգասարյանին. կյանքի պատմությանը, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ փրկվել է իր նկարների շնորհիվ։

Միջոցառմանը ներկա է եղել նաև Եվրիմաժի (Eurimages) համատեղ կինոարտադրության, կինոնկարների վարձույթի և ցուցադրության աջակցության ամենախոշոր եվրոպական հիմնադրամի նախագահ Քեթրին Թրոտմանը, որը մեր երկրում է Հայաստանի ազգային կինոկենտրոնի հրավերով։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում