ԼԼիլիթ Ասատրյան

Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը բխում է տարածաշրջանի ու ողջ աշխարհի շահերից. Միլլեր

Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը բխում է տարածաշրջանի ու ողջ աշխարհի շահերից. Միլլեր

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերին ճեպազրույցի ժամանակ հարց է ուղղվել` որքանո՞վ է իրատեսական Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում հաջողության հասնելը:

«Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների` Բրյուսելում կայանալիք հանդիպումը չեղարկվել է, սա, փաստորեն, հանդիպման չեղարկման երկրորդ դեպքն է: Հաշվի առնելով վերջին բոլոր իրադարձությունները, նաև այն, որ մենք տեսադաշտում ունենք Իրան, դուք ինչ հույսեր եք կապում Վաշինգտոնի կողմից աջակցվող խաղաղության գործընթացի հետ: Դա այս պահի դրությամբ հեռավոր երազա՞նք է, թե՞...»,- հարցին Միլլերը պատասխանել է.

«Մենք նախկինի պես կարծում ենք, որ դա բխում է երկու կողմի շահերից. տարածաշրջանի շահերից, տարածաշրջանի ու ամբողջ աշխարհի շահերից է բխում, որ կողմերը հասնեն համաձայնության` խաղաղության պայմանագրի, և մենք կշարունակենք այն առաջ մղել»: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում