ԼԼիլիթ Ասատրյան

Դեսպան Մակունցը սենատոր Մարքիին ներկայացրել է ՀՀ-ի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը, ԼՂ հայերի էթնիկ զտման հետևանքները

Դեսպան Մակունցը սենատոր Մարքիին ներկայացրել է ՀՀ-ի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը, ԼՂ հայերի էթնիկ զտման հետևանքները

Հոկտեմբերի 25-ին դեսպան Մակունցը հանդիպում է ունեցել ԱՄՆ սենատոր էդ Մարքիի հետ (Մասաչուսեթս, դեմոկրատ)։ Այս մասին տեղեկացնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։

Դեսպանը սենատորին է ներկայացրել 2020թ․ 44-օրյա պատերազմից հետո ՀՀ շուրջ անվտանգային իրավիճակը, Ադրբեջանի կողմից ԼՂ հայերի էթնիկ զտման հետևանքները և Հայաստանի կառավարության կողմից այդ անձանց օժանդակության ծրագրերը: Մտքեր են փոխանակվել Հարավկովկասյան տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու հնարավորությունների վերաբերյալ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում