ԱԱնժելիկա Ժամհարյան

Սևանում կասեցվել է «Կամբուզ» հյուրանոցի ապօրինի ջրառը

Սևանում կասեցվել է «Կամբուզ» հյուրանոցի ապօրինի ջրառը

Սևանի թերակղզում գործող «Արսեն 96» ՍՊԸ-ին պատկանող «Կամբուզ» հյուրանոցային համալիրում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի իրականացրած ստուգման արդյունքում հայտնաբերվել էր առանց համապատասխան թույլտվության կատարվող ապօրինի ջրօգտագործում։ Ապօրինի ջրառը կասեցվել էր, տրվել էին հանձնարարականներ, նշանակվել վարչական տուգանքներ։

 

Ինչպես տեղեկացնում են ԲԸՏՄ-ից՝ վերստուգմամբ պարզվել է, որ Ընկերությունը չի կատարել Տեսչական մարմնի հանձնարարականը՝ խախտումները վերացված չեն, չունի համապատասխան ջրօգտագործման թույլտվություն և շարունակում է ապօրինի ջրառը։

 

ԲԸՏՄ Գեղարքունիքի տարածքային բաժնի պետի որոշմամբ՝
  • կասեցվել է «Կամբուզ» հյուրանոցային համալիրի ապօրինի ջրօգտագործումը.
  • խորքային հորը կապարակնքվել է.
  • տնօրենի նկատմամբ նշանակվել է 800 000 ՀՀ դրամի չափով տուգանք։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում