ԱԱնժելիկա Ժամհարյան

Արմեն Գրիգորյանն ու Լատվիայի պետքարտուղարի տեղակալը քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը

Արմեն Գրիգորյանն ու Լատվիայի պետքարտուղարի տեղակալը քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը

Հոկտեմբերի 26-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության ԱԳՆ պետքարտուղարի տեղակալ Անջեյս Վիլումսոնսին:

ՀՀ ԱԽ գրասենյակից տեղեկացնում են, որ զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը և ընդգծել խաղաղության հաստատման հրամայականը: Վերոնշյալի շրջանակներում Ա.Գրիգորյանը ներկայացրել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բրյուսելյան բանակցային գործընթացի որոշ մանրամասներ:

Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականության արդյունքում ստեղծված հումանիտար իրավիճակին, ինչի շրջանակներում ԱԽ քարտուղարը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին աջակցության ցուցաբերման ուղղությամբ ՀՀ կողմից գործադրվող ջանքերը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում