ՎՎարդուհի Հարությունյան

ՄԱԿ-ի ԱԽ-ն չի ընդունել իսրայելա-պաղեստինյան հակամարտության վերաբերյալ Ռուսաստանի և ԱՄՆ-ի բանաձևի նախագծերը

ՄԱԿ-ի ԱԽ-ն չի ընդունել իսրայելա-պաղեստինյան հակամարտության վերաբերյալ Ռուսաստանի և ԱՄՆ-ի բանաձևի նախագծերը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի ընդունել իսրայելա-պաղեստինյան հակամարտության վերաբերյալ ռուսական բանաձևի նախագիծը։ Փաստաթղթին կողմ է քվեարկել խորհրդի 15 անդամից 4-ը: Մշտական անդամներից դեմ են արտահայտվել Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը:

Անվտանգության խորհուրդը չի ընդունել նաև ԱՄՆ-ի բանաձևի նախագիծը։ Դրան դեմ են քվեարկել Ռուսաստանը, Չինաստանը, ինչպես նաև Արաբական Միացյալ Էմիրությունները:

Բանաձևը, մասնավորապես, դատապարտում է Իսրայելի վրա ՀԱՄԱՍ շարժման հարձակումները, կոչ անում ազատ արձակել պատանդներին, հետևել միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքներին: Փաստաթուղթը ճանաչում է Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը։ Չինաստանը վետո դնելու որոշումը բացատրել է նրանով, որ ամերիկյան բանաձևը հրադադարի կոչ չի անում:

ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի նախագահը ողջունել է Ռուսաստանի և Չինաստանի դիրքորոշումը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում