ՎՎարդուհի Հարությունյան

Հանրապետական Մայք Ջոնսոնն ընտրվել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ

Հանրապետական Մայք Ջոնսոնն ընտրվել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ

Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ է ընտրվել հանրապետական Մայք Ջոնսոնը: 51-ամյա կոնգրեսականը ստացել է 220 ձայն՝ դառնալով Պալատի 56-րդ խոսնակը: The New York Times-ը գրում է, որ Ջոնսոնը համարվում է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի աջակիցը, հանդես է գալիս Ուկրաինային օգնության որոշ նախաձեռնությունների դեմ, պայքարում է հղիության արհեստական ընդհատման և միասեռականության դեմ:

Դեմոկրատ Ջո Բայդենը շնորհավորել է Ջոնսոնին՝ Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և խոստացել բարեխղճորեն աշխատել նրան հետ՝ հանուն ԱՄՆ ժողովրդի: Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է, որ Իսրայելին և Ուկրաինային աջակցության նոր նախաձեռնությամբ է հանդես եկել, հույս հայտնել, որ առաջիկայում հնարավոր կլինի ակտիվացնել ջանքերը՝ պաշտպանելու Միացյալ Նահանգների ազգային անվտանգությունը:

«Թեև կարևոր հարցերի շուրջ մենք տարաձայնություններ ունենք, այնուամենայնիվ, պետք է ընդհանուր լեզու գտնենք»,- նշել է Բայդենը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում