ԼԼիլիթ Ասատրյան

Նախագահը ներկա է եղել Սյունիքում SMART կրթական կենտրոններ հիմնելու մասին ԵՄ հայտարարության ստորագրմանը

Նախագահը ներկա է եղել Սյունիքում SMART կրթական կենտրոններ հիմնելու մասին ԵՄ հայտարարության ստորագրմանը

Բրյուսելում ընթացող Global Gateway (Գլոբալ դարպասներ) համաժողովի շրջանակներում նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա է եղել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում երկու SMART կրթական կենտրոններ հիմնելու համար ներդրումային դրամաշնորհի հատկացման համաձայնագրի վերջնականացման մասին հայտարարության ստորագրմանը:



Հայտարարությունը ստորագրել են Հարևանության և ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Օլիվեր Վարհեյը և Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Ամբրուազ Ֆայոլլը:

Ընդգծելով նման կրթական կենտրոնների հիմնադրման կարևորությունը՝ նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնավորապես ասել է. «Այսօր կարևոր քայլ է ձեռնարկվել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում կառուցվելիք և COAF-ի կողմից գործարկվող 2 ոչ ֆորմալ կրթական կենտրոնների իրագործման ուղղությամբ։ Սա կարող է օգնել ավելի ամրապնդել կապը ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության միջև, քանի որ վերջինս առաջինի առանցքային օժանդակությունն է: Ավելին՝ այս խելացի կենտրոնների կառուցումը Սյունիքում կնպաստի Հայաստանի հարավային շրջանների զարգացման ավելի մեծ նպատակի իրագործմանը»։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում