ԼԼուսինե Մուրադյան

Կանադան կանգնած է Հայաստանի ժողովրդի կողքին. Մելանի Ժոլի

Կանադան կանգնած է Հայաստանի ժողովրդի կողքին. Մելանի Ժոլի

Կանադայի և Հայաստանի բարեկամությունը հիմնված է ժողովուրդների միջև խոր կապերի վրա: Անկեղծ ասած՝ երբ վերադառնում եմ այստեղ, ինձ թվում է, թե ընտանիքիս գիրկը վերադարձած լինեմ: Այդ մասին ԱԳՆ-ում նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլին:

Ըստ նրա՝ հայկական ծագում ունեցող ավելի քան 60 հազար անձ Կանադան իր հայրենիքն է համարում: Կանադայի հայ համայնքն աշխույժ է, դինամիկ և էական ներդրում ունի Կանադայի քաղաքների կյանքում, այդ թվում՝ Մելանի Ժոլիի հայրենի քաղաքում՝ Մոնրեալում:

«Կանադան կանգնած է Հայաստանի ժողովրդի կողքին՝ աջակցելով հայ ժողովրդի ինքնիշխանությանը և անկախությանը: Մենք հավատում ենք ձեր ժողովրդավարական նկրտումներին և պատրաստ ենք աշխատել ձեզ հետ՝ դրանք իրականություն դարձնելու ուղղությամբ:

Այսօր կարևոր հանգրվան է Կանադայի և Հայաստանի հարաբերություններում: Ուրախ եմ նշել, որ այսօր Երևանում մենք պաշտոնապես կբացենք Կանադայի նոր դեսպանատունը: Այդ խոստումը մենք հայ ժողովրդին տվեցինք անցյալ տարի և այդ խոստումը մենք պահել ենք: Կանադայի դեսպանատան շնորհիվ կանադացի դիվանագետներ կգան Երևան, որպեսզի է՛լ ավելի ամրապնդենք ու խորացնենք մեր հարաբերությունները և աջակցենք Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին»,- ասաց նա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում