ՄՄարիամ Մխիթարյան

Իրանը սկսել է «Քարուն» ատոմակայանի կառուցումը

Իրանը սկսել է «Քարուն» ատոմակայանի կառուցումը

Իրանը սկսել է կառուցել նոր «Քարուն» ատոմակայանը՝  առնվազն 300 ՄՎտ հզորությամբ։ Այդ մասին հայտարարել է Իրանի ատոմային էներգետիկայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին։

«Մենք նախատեսում ենք մոտ 5 միլիարդ դոլար ներդնել Խուզեստան նահանգում ռադիոակտիվ նյութերի արդյունահանման համար, ինչպես նաև սկսել ենք այնտեղ նոր «Քարուն» ատոմակայանի կառուցումը, որի հզորությունը կկազմի 300 մեգավատ»,- հաղորդում են իրանական լրատվամիջոցները։

Ներկայում Իրանն ունի միայն մեկ ատոմակայան Բուշերում, որի առաջին էներգաբլոկը կառուցվել է 2011-ին ռուսական կողմի աջակցությամբ։ Շարունակվում է երկրորդ բլոկի շինարարությունը, կնքվել է երրորդի կառուցման պայմանագիրը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում