ԱԱնժելիկա Ժամհարյան

Ալեն Սիմոնյանը Կորեայի առևտրի նախարարին է ներկայացրել Հայաստանի կողմից առաջ քաշվող «Խաղաղության խաչմերուկի» գաղափարը

Ալեն Սիմոնյանը Կորեայի առևտրի նախարարին է ներկայացրել Հայաստանի կողմից առաջ քաշվող «Խաղաղության խաչմերուկի» գաղափարը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 24-ին հանդիպել է Կորեայի Հանրապետության առևտրի նախարար Ան Դոկգունին: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից:

 

Հանդիպմանը քննարկվել է օրենսդիր-գործադիր փոխգործակցության արդյունքում իրականացվող օրենսդրական բարեփոխումների ուղիղ ազդեցությունը մի շարք ոլորտների վրա: Կորեացի նախարարը նշել է, որ Հայաստանում է՝ կիսելու առևտրի, արդյունաբերության, արտադրության ոլորտների՝ իր երկրի լավագույն և հաջողված փորձը: Նա ՀՀ ԱԺ նախագահին է ներկայացրել Երևանում իր ունեցած հանդիպումների մանրամասները՝ նշելով, որ ակնկալում է ակտիվ փոխգործակցություն հայաստանյան իշխանության տարբեր ճյուղերի հետ:
 

Զրուցակիցները փոխադարձ կարևորել են երկու երկրների միջև հարաբերությունների համակողմանի զարգացումը:

 

«Մենք հավատում ենք, որ դեռևս կա հսկայական չօգտագործված ներուժ քաղաքական, տնտեսական, գիտական, կրթական, ինչպես նաև նորարարության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում»,- նշել է Ալեն Սիմոնյանը:

 

ՀՀ ԱԺ նախագահը ներկայացրել է Հայաստանում գտնվող ԼՂ հայրենակիցների հումանիտար խնդիրներին առնչվող իրավիճակը՝ նշելով, որ այդ խնդիրների լուծումն այսօր ամենահրատապն է մեր երկրի համար:

 

Ալեն Սիմոնյանը ներկայացրել է Հայաստանի կողմից առաջ քաշվող «Խաղաղության խաչմերուկի» գաղափարը՝ շեշտելով տարածաշրջանի խաղաղության համար ճանապարհային քարտեզի կարևորությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում