ՎՎարդուհի Հարությունյան

ՀԱՄԱՍ-ը սպառնում է ոչ միայն հրեաներին, այլև ամբողջ աշխարհին. Նեթանյահու

ՀԱՄԱՍ-ը սպառնում է ոչ միայն հրեաներին, այլև ամբողջ աշխարհին. Նեթանյահու

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպմանը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը սպառնում է ոչ միայն հրեաներին, այլև ամբողջ աշխարհին, այդ իսկ պատճառով հարկավոր է չեզոքացնել այդ խմբավորումը: Նա նաև տեղեկացրել է, որ ՀԱՄԱՍ-ը պատանդ է պահում 30 երեխայի։

Ֆրանսիական լրատվամիջոցները գրում են, որ Մակրոնը համոզմունք է հայտնել, որ «Իսլամական պետություն» կազմակերպության դեմ պայքարող միջազգային կոալիցիան պետք է պայքարի նաև ՀԱՄԱՍ-ի դեմ։ Նա ընդգծել է՝ ՀԱՄԱՍ-ի մահաբեր հարձակումների պատճառով ստեղծված ճգնաժամից հետո պաղեստինյան խաղաղ գործընթացի վերսկսումը հրամայական է:

«Ես նախազգուշացնում եմ «Հեզբոլլահին», Իրանի ռեժիմին, Եմենի հութիներին և բոլոր այն խմբավորումներին, որոնք սպառնում են Իսրայելին: Տարածաշրջանում նոր բռնկում կարող է լինել, ինչի հետևանքով կտուժեն բոլորը»,- հայտարարել է Ելիսեյան պալատի ղեկավարը:

Մակրոնին ընդունել է նաև Իսրայելի նախագահը: Իցակ Հերցոգը հավատացրել է՝ առճակատում չեն փնտրում հյուսիսային սահմանին կամ այլ երկրների հետ, այլ կենտրոնացած են ՀԱՄԱՍ-ի ենթակառուցվածքները ոչնչացնելու վրա: «Եթե «Հեզբոլլահն» էլ փորձի ներքաշվել, Լիբանանը կվճարի դրա գինը»,- շեշտել է Հերցոգը: Նա նաև կոչ է արել միջազգային հանրությանը՝ հակաիսրայելական տրամադրությունների ֆոնին պաշտպանել աշխարհի տարբեր ծայրերում բնակվող հրեաներին:

Մակրոնը նշել է, որ այժմ առաջնահերթ խնդիր է գերիների ազատ արձակումը: «Դուք մենակ չեք ահաբեկչության դեմ այս պատերազմում: Կարծում եմ՝ մեր պարտքն է պայքարել ահաբեկչական խմբավորումների դեմ, սակայն առանց ընդլայնելու այս հակամարտությունը»,- հավելել է Ֆրանսիայի նախագահը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում