ԱԱնժելիկա Ժամհարյան

Քարաթափում Մովսես գյուղում. ժայռաբեկորը հայտնվել է օժանդակ շինության տանիքին և վնասել այն

Քարաթափում Մովսես գյուղում. ժայռաբեկորը հայտնվել է օժանդակ շինության տանիքին և վնասել այն

Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 10։22-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մովսես գյուղի 9-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում, վնասվել է տան տանիքը:

 

Ինչպես տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տավուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Մովսեսի հենակետից մեկ մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ տան մոտակա ժայռից տեղի է ունեցել քարաթափում, մեկ ժայռաբեկոր հայտնվել է օժանդակ շինության տանիքին և վնասել․ տուժածներ չկան։

 

Փրկարարները սահմանազատել են տարածքը և քարը հեռացրել տանիքից։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում