ՎՎարդուհի Հարությունյան

Թուրքիայի պաշտպանության նախարարը մեկնել է Բաքու՝ հետևելու թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությանը

Թուրքիայի պաշտպանության նախարարը մեկնել է Բաքու՝ հետևելու թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությանը

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը մեկնել է Բաքու՝ հետևելու «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2023» թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությանը: Այն մեկնարկել է երեկ և ընթանում է Բաքվում, Նախիջևանում և Լեռնային Ղարաբաղում:

Զորավարժություններին հետևում են նաև Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, Տաջիկստանի ռազմական գերատեսչության ղեկավար Շերալի Միրզոն, Ղազախստանի պաշտպանության նախարարության ռազմական կրթության վարչության պետ Ժումաբեկ Ահմետովը և Ուզբեկստանի մարտական պատրաստության գծով պաշտպանության փոխնախարար Քադիր Տուրսունովը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում