ԱԱրսեն Մկրտչյան

Առողջապահության փոխնախարարը ֆրանսիացի գործընկերներին է ներկայացրել ԼՂ-ից տեղահանվածների առողջապահական խնդիրները

Առողջապահության փոխնախարարը ֆրանսիացի գործընկերներին է ներկայացրել ԼՂ-ից տեղահանվածների առողջապահական խնդիրները

Առողջապահության նախարարությունից հայտնում են՝  նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն ընդունել է Ֆրանսիայի Օվերնյը-Ռոն-Ալպ ռեգիոնի փոխնախագահ, ռեգիոնի հայաշատ Վիեննի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությանը:

 

Անդրադառնալով Հայաստանին մշտապես աջակցելուն, ստեղծված իրավիճակում Ֆրանսիայի հետ գործակցության արդյունքում արված աշխատանքներին ու ապագայում ոլորտի զարգացման ծրագրերը կյանքի կոչելու հեռանկարներին՝ փոխնախարարը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բնակչության բռնի տեղահանման հետևանքով առկա առողջապահական պատկերը: Մասնավորապես՝ մեր հայրենակիցների առաջնային օղակում հավաքագրման գործընթացը, նրանց դեղապահովման, իմունականխարգելման և ամբողջությամբ անվճար տրամադրվող բուժօգնության հարցերը, այդ թվում` հիվանդանոցային:

 

«Մենք շատ ակտիվ աշխատում ենք բռնի տեղահանվածներին հավաքագրելով ու գրանցելով առաջնային օղակին` կազմակերպելով նրանց պատշաճ բուժօգնությունը: Այս պահին արդեն ունենք 45 հազարից ավելի հավաքագրված պացիենտներ ամբողջ Հայաստանի տարածքում, և այդ գործընթացը շարունակվում է»,- նշել է Արտակ Ջումայանը:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում