ԱԱնժելիկա Ժամհարյան

Արա Մարգարյանը նշանակվել է Լիտվայում Հայաստանի դեսպան

Արա Մարգարյանը նշանակվել է Լիտվայում Հայաստանի դեսպան

ՀՀ նախագահը հրամանագրեր է ստորագրել, համաձայն որոնց՝ Հովհաննես Իգիթյանը հետ է կանչվել Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից, իսկ Արա Մարգարյանը նշանակվել է Լիտվայում Հայաստանի դեսպան:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի.

Արա Մարգարյանին նշանակել Լիտվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վիլնյուս)»,- ասված է նախագահի հրամանագրում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում