ԼԼիլիթ Ասատրյան

Ողջունելի էր ՀՀ վարչապետի մասնակցությունը Գրանադայի հանդիպմանը. նույնքան հիասթափեցնող էր Ադրբեջանի՝ մասնակցելուց հրաժարվելը. Ռոթ

Ողջունելի էր ՀՀ վարչապետի մասնակցությունը Գրանադայի հանդիպմանը. նույնքան հիասթափեցնող էր Ադրբեջանի՝ մասնակցելուց հրաժարվելը. Ռոթ

Բնականաբար, ողջունելի էր Հայաստանի վարչապետի մասնակցությունը Գրանադայի հանդիպմանը. նույնքան հիասթափեցնող էր Ադրբեջանի հրաժարումը այս ձևաչափին մասնակցելուց: Այդ մասին ասաց Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը՝ անդրադառնալով լրագրողի այն դիտարկմանը, թե Ալիևը մի կողմից հայտարարում է, որ ուզում է խաղաղություն, բայց մյուս կողմից՝ հրաժարվում է գալ հանդիպումներին:

«Այն, ինչ պետք է մենք անենք առաջիկա օրերին, համոզելն է ադրբեջանական կողմին, որ նաև իր շահերից է բխում վերադառնալը բանակցությունների սեղանի շուրջ, և որպեսզի իր բառերը նա կարողանա իսկապես վերածել գործողությունների»,- նշեց Միխայել Ռոթը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում