ԱԱնժելիկա Ժամհարյան

40 հարց` հոկտեմբերի 24-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում

40 հարց` հոկտեմբերի 24-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում

ՀՀ Ազգային ժողովի խորհուրդը հոկտեմբերի 23-ին գումարել է նիստ: Այն վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Քննարկվել և հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու և հոկտեմբերի 24-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Խորհրդի որոշմամբ սահմանվել է նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:

Հոկտեմբերի 24-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 40 հարց:

Խորհուրդը հաստատել է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում և դրանց համատեղ նիստերում «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումների անցկացման, առաջարկների ներկայացման և Կառավարության կողմից փոփոխություններ կատարելու ժամկետացանկը:

Չի ընդունվել «Ազգային ժողովի խորհրդի 2021 թվականի հոկտեմբերի 25-ի 020-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ԱԺ խորհրդի որոշման նախագիծը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում