ՄՄարիամ Մխիթարյան

«Խաղաղություն, համագործակցություն և առաջընթաց Հարավային Կովկասում»՝ Թեհրանում «3+3» ձևաչափով հանդիպման օրակարգը. Աբդոլլահիան

«Խաղաղություն, համագործակցություն և առաջընթաց Հարավային Կովկասում»՝ Թեհրանում «3+3» ձևաչափով հանդիպման օրակարգը. Աբդոլլահիան

Այսօր Թեհրանում կմեկնարկի «3+3» տարածաշրջանային խորհրդատվական ձևաչափով՝  ԱԳ նախարարների հանդիպումը՝ Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների քննարկման նպատակով։ Այդ առիթով Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը X-ի իր միկրոբլոգում գրել է.

«Այսօր «3+3» ձևաչափով արտգործնախարարների հանդիպում կանցկացվի Թեհրանում: Նիստի խորագիրն է՝ «Խաղաղություն, համագործակցություն և առաջընթաց Հարավային Կովկասում»: Այն կարող է հիմնաքար լինել հարևանների և ներտարածաշրջանային դերակատարների միջոցով Հարավային Կովկասում մարտահրավերներին վերջ դնելու և խաղաղություն հաստատելու համար»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում