ՄՄարիամ Մխիթարյան

Լյուքսեմբուրգում ԵՄ դիվանագետները կքննարկեն նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները

Լյուքսեմբուրգում ԵՄ դիվանագետները կքննարկեն նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները

Լյուքսեմբուրգում ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի նախագահությամբ մեկնարկել է Միության արտգործնախարարների հանդիպումը: Մամուլի հաղորդագրության համաձայն՝ «խորհրդի օրակարգում են ռուս-ուկրաինական, իսրայելա-պաղեստինյան հակամարտությունները, Հայաստանին և Ադրբեջանին վերաբերող իրադարձությունները»։

Նիստին ընդառաջ Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքը հայտարարել է, որ, հաշվի առնելով Հարավային Կովկասում զարգացումները՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններն ավելի են կարևորվում:

«Հարկավոր է խաղաղ կարգավորման հասնել, որ հայերն ու ադրբեջանցիներն իրենց սահմաններում ապրեն խաղաղության և անվտանգության պայմաններում»,- նշել է Բերբոքը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում