ԱԱնժելիկա Ժամհարյան

Գրանցվել է 404 դեպք, որից 134-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

Գրանցվել է 404 դեպք, որից 134-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

Հոկտեմբերի 16-22-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 404 դեպք, որից 134-ը՝ արտակարգ: Այս մասին տեղեկացնում են  ՆԳՆ Փրկարար ծառայությունից:

 

Մասնավորապես՝ հրդեհի՝ 56, փլուզման, որոնողափրկարարական՝ 2-ական, պայթյունի, կայծակի, կենսապահովման կոմունալ համակարգերում, մայրուղային խողովակաշարերում վթարի, դժբախտ պատահարի՝ 1-ական, վայրի կենդանիների հարձակման՝ 3, թունավորման՝ 4, կեղծ ահազանգի՝ 5, ինքնասպանության փորձի՝ 14, օձի նկատման՝ 16, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 66, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 158, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 24, հրդեհի կեղծ կանչի՝ 18 և 32 այլ դեպքեր:

 

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 14 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 26 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 19 տրանսպորտային միջոց:

 

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 121, զոհվել՝ 13 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 5 մարդ:

 

Փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում