ԼԼիլիթ Ասատրյան

Իրանում կկայանա ԱԳ նախարարների հանդիպում «3+3» ձևաչափով

Իրանում կկայանա ԱԳ նախարարների հանդիպում  «3+3» ձևաչափով

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը երկուշաբթի կմասնակցի Իրանում կայանալիք «3+3» ձևաչափով նախարարների հանդիպմանը (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Իրան, Ռուսաստան և Թուրքիա), այդ մասին Ինտերֆաքսի հաղորդմամբ, լրագրողներին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Ավելի վաղ իրանական լրատվամիջոցները հայտնել էին նախատեսվող հանդիպման մասին: Ըստ իրանական ԶԼՄ-ների, հանդիպմանը կքննարկվեն քաղաքական, տնտեսական, տրանսպորտային, էներգետիկ, անվտանգության ոլորտներում տարածաշրջանային համագործակցության հարցեր։

Հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում