ԼԼիլիթ Ասատրյան

Ֆրանսիան ու Հայաստանը հոկտեմբերի 22-ին կստորագրեն սպառազինության ձեռքբերման մասին պայմանագիր. Սեբաստիան Լըքորնյու

Ֆրանսիան ու Հայաստանը հոկտեմբերի 22-ին կստորագրեն սպառազինության ձեռքբերման մասին պայմանագիր. Սեբաստիան Լըքորնյու

Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լըքորնյուն հայտարարել է, որ Ֆրանսիան ու Հայաստանը մտադիր են ձևակերպել Երևանի կողմից ֆրանսիական սպառազինության գնման մասին պայմանավորվածությունները:  Այս մասին նա հայտարարել է Le Parisien-ին տված հարցազրույցում:

Նախարարը նշել է, որ Հայաստանը պետք է պաշտպանի իր բնակչությանը և ապահովի սահմանների անվտանգությունը:

«Կիրակի օրը մենք պաշտոնապես կձևակերպենք ՀՀ կողմից ֆրանսիական արտադրողներից որոշակի քանակով սպառազինության ձեռքբերումը»,- ասել է նա` նշելով, որ խոսքը, մասնավորապես, պայմանագրի ստորագրման մասին է, որը թույլ կտա պաշտպանել ՀՀ օդային տարածքը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում