ՎՎարդուհի Հարությունյան

Իսրայելի պաշտպանության բանակը Գազայի հատվածն ամբողջական շրջափակման մեջ է վերցրել. ՊԲ խոսնակ

Իսրայելի պաշտպանության բանակը Գազայի հատվածն ամբողջական շրջափակման մեջ է վերցրել. ՊԲ խոսնակ

Իսրայելի պաշտպանության բանակը Գազայի հատվածն ամբողջական շրջափակման մեջ է վերցրել՝  հայտնել է բանակի խոսնակ Ավիչայ Ադրին: Նա հավելել է, որ իսրայելցի զինվորականները շարունակում են նախապատրաստվել նոր գործողության:

«Գործողությունը կշարունակվի առանց հստակ ժամանակացույցի՝ այքան, մինչև հասնենք բոլոր նպատակներին: Դրանցից են ՀԱՄԱՍ-ի ռազմաքաղաքական համակարգի ապամոնտաժումը և նրա հրամանատարների վերացումը»,- նշել է պաշտոնյան:

Նրա խոսքով՝ Իսրայելը ցանկացած պահի պատրաստ է Գազայում անցնել ցամաքային գործողության:

«Կան տարբեր ազգերի պատանդներ, կան նաև սպանվածներ 42 երկրներից, Ռուսաստանի քաղաքացիների շրջանում կա 21 զոհ և 7 առևանգված կամ անհետ կորած: Կարծում եմ, որ կա 8 պատանդ ԱՄՆ-ից, 7-ը՝ Գերմանիայից, 7-ը՝ Արգենտինայից և այլ երկրներից»,- տեղեկացրել է Ադրին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում