Գետերի վարարման հետեւանքով առաջացող վնասներից խուսափելու համար կանխարգելիչ միջոցառումներ են կատարվում

Գետերի վարարման հետեւանքով առաջացող վնասներից խուսափելու համար կանխարգելիչ միջոցառումներ են կատարվում

Հանրապետության մի շարք համայնքներում սկսվել են կանխարգելիչ միջոցառումներ գետերի վարարման հետեւանքով առաջացող վնասներից խուսափելու համար:

Սյունիքի մարզի Կապան քաղաքի միջով հոսող Վաչագան գետի վարարումն այս տարի չի անհանգստացնի մարդկանց: Գետի հունի մեջ ամբարտակ է կառուցվում։ Ուղղահայաց եւ հորիզոնական պատնեշները հնարավոր վարարումների ժամանակ թույլ չեն տա ջրի հոսքը շեղվի եւ հեղեղում առաջացնի։ 

Մարզային փրկարարական վարչության պետ Արթուր Հարությունյանի խոսքով՝ տարածաշրջաններում հանձնաժողովներ են ստեղծվել, որոնք ուսումնասիրում են գետերի հուների ու հեղեղատների վիճակը։

Մանրամասները` տեսանյութում 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում