ՄՄարիամ Մխիթարյան

ՌԴ ԱԳ փոխնախարար Գալուզինը Բաքվում քննարկել է ռուս-ադրբեջանական գործակցության հնարավորությունները

ՌԴ ԱԳ փոխնախարար Գալուզինը Բաքվում քննարկել է ռուս-ադրբեջանական գործակցության հնարավորությունները

Հոկտեմբերի 20-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինն այցելել է Բաքու և խորհրդակցություններ անցկացրել Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Սամիր Շարիֆովի հետ։ Այդ մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը: 

«Քննարկվել են ռուս-ադրբեջանական հարաբերությունների վիճակն ու հեռանկարները՝ շեշտը դնելով երկկողմ ընթացիկ օրակարգի արդի հարցերի վրա։

Քննարկվել են քաղաքական երկխոսության հետագա խորացման, առևտրատնտեսական, մշակութային, հումանիտար և միջտարածաշրջանային համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դաշնակցային փոխգործակցության մասին 2022 թվականի փետրվարի 22-ի հռչակագրի դրույթներին համապատասխան»,- նշված է հաղորդագրությունում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում