ՄՄարիամ Մխիթարյան

ՆԱՏՕ-ն անհանգստացած է Պուտին-Օրբան հանդիպումից. Bloomberg

ՆԱՏՕ-ն անհանգստացած է Պուտին-Օրբան հանդիպումից. Bloomberg

ՆԱՏՕ-ի երկրների ներկայացուցիչները նախօրեին հրատապ հանդիպում են անցկացրել Բուդապեշտում՝ քննարկելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և վարչապետ Վիկտոր Օրբանի հանդիպումը, գրում է Bloomberg-ը՝ հղում անելով ամերիկյան դեսպանատանը։

Նշվում է, որ դա վկայում է ռազմական դաշինքի ներսում աճող տարաձայնությունների մասին՝ Բուդապեշտի և Մոսկվայի միջև հարաբերությունների պատճառով։

Երեքշաբթի Պեկինում «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ֆորումի շրջանակում կայացել էր Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Օրբանի խոսքով՝ Հունգարիան առճակատման չի ձգտում Ռուսաստանի հետ և ցանկանում է երկկողմ հարաբերություններ պահպանել այնքանով, որքանով թույլ են տալիս Մոսկվայի դեմ սահմանված պատժամիջոցները։

Ըստ պարբերականի՝ ԱՄՆ-ն Օրբանին մեղադրում է Արևմուտքի միասնությունը խաթարելու համար՝ Ռուսաստանի հետ էներգետիկ գործարքների, Ուկրաինային օգնությունը սահմանափակելու փորձերի, ՆԱՏՕ-ի ընդլայնմանը խոչընդոտելու և Մոսկվայի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցները չեղարկելու ԵՄ-ին ուղղված հրապարակային կոչերի պատճառով։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում